News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության տնօրեն Պաատա Սալիան հայտարարել է հեռուստաալիքի լրատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած հայտնի սկանդալային հաղորդավար Գեորգի Գաբունիային աշխատանքից ազատելու մասին, հաղորդում է  Sputnik –Վրաստանը:

Որպես պատճառ նա նշել է շահերի բախումը: 

«Ես հաստատում եմ, որ Նոդար Մելաձեի հետ կազատվի մի քանի մարդ: Նոդար Մելաձեի եւ այն մարդկանց վերաբերյալ, որոնք ունեն շահերի բախում եւ որոնք այժմ արձակուրդում են, նրանց վերադարձից հետո համապատասխան որոշում կընդունվի», - ասուլիսին ասել է Սալիան:

Նա հասկացրել է, որ կհեռացվեն այլ առաջատար լրագրողներ, այդ թվում Էկա Կվեսիտաձեն, որը հայտարարել է «Ռուսթավի-2»-ի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հետ նոր հեռուստաալքիի ստեղծման մասին, Նանուկա Ժորժոլիանին եւ հայտնի սկանդալային հաղորդավար Գեորգի Գաբունիան:

«Դա զուտ շահերևի բախում է: Չի կարելի, որ մարդը, որն աշխատում է  այդ ալիքում, ցանկանա սեփականատիրոջ փոփոխություն եւ դրա համար ջանք չխնայի: Հետեւաբար մենք կարծում ենք, որ այդ մարդիկ չեն կարող աշխատել ալիքում: Համապատասխան որոշում է ընդունվել այն մարդկանց կապակցությամբ, որոնք այժմ արձակուրդում են եւ արձակուրդի ընթացքում մեր կարծիքով անում են անպատասխանատու հայտարարություններ այն մասին, որ իբրեւ թե մասնակցում են նոր հեռուստաալիքի ստեղծմանը, ինչը ուղղակիորեն արգելված է մեր աշխատանքային պայմանագրով», - ասել է Սալիան:

Որոշումն ընդունվել է, քանի որ այդ մարդկանց չի հետաքրքրում  «Ռուսթավի 2»-ը, նրանց հետաքրքրում է միայն այն, որ ալիքը ղեկավարի կոնկրետ մարդ՝ Միխայիլ Սաակաշվիլին, թեեւ նա պաշտոնապես ալիքի սեփականատերը չի եղել, պարզաբանել է Սալիան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել