News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները հետապնդում են հեղինակներին եւ հրատարակիչներին՝ կառավարության կողմից վերջին 3 տարում հարյուր հազարավոր գրքեր ոչնչացնելու հաղորդագրությունների ֆոնին, հաղորդում է Ahval-ը՝ հղում անելով Media Line-ին:

Մեհմեդ Սաբունկուի եւ Kaynak հրատարակչության դեմ մեղադրանքների պատճառ է դարձել նոր գիրքը, որում ասվում է Օսմանյան կայսրության շրջանում մանկապղծության տարածվածության մասին:

«Նման սպառնալիքները արդարացի չեն: Դա վատ է ինչպես հրատարակչի համար, այնպես էլ խոսքի ազատության տեսանկյունից»,- ասել է նա:

Մայիսին գրքի հեղինակն ու իր հրատարակիչը ձերբակալվել էին այն բանից հետո, երբ հեղինակի վեպից հատվածներ էին հրապարակվել սոցցանցերում եւ վրդովմունք առաջացրել՝ կապված երեխաների նկատմամբ սեռական բռնության նկարագրության հետ:

Սաբունկուն ասել է, որ այսօր հրատարակիչների դեմ դատական գործերն այնքան տարածված են, որ նրանց փաստաբանները հրատարակումից առաջ բոլոր գրքերը ստուգում են: Թուրքիայում մի շարք հրատարակություններ սկսել են ինքնացենզուրան՝ իշխանությունների հետ խնդիրներից խուսափելու համար: Սաբունկուի խոսքով՝ ինքը կշարունակի հրապարակել այն, ինչ ցանկանում է: 

2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիային իշխանությունները թիրախավորեցին ոչ միայն մարդկանց, այլ նաեւ գրքերը:

Օգոստոսին Թուրքիայի կրթության նախարարը հայտարարեց, որ հեղաշրջման փորձից հետո իշխանություններն ավելի քան 300 000 գիրք են ոչնչացրել՝ կապված Գյուլենի շարժման հետ: Թուրքիան շարժմանը մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձի հետ կապի մեջ, սակայն շարժումը հերքում է մեղադրանքները:

«Արգելված են ոչ միայն գրքերը. կառավարության դեմ ցանկացած քննադատություն արգելված է՝ թե թերթերում, թե համացանցում»,- ասել է Cumhuriyet-ի վերլուծաբան Զեյնեպ Օրալը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել