News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայ հեղափոխական դաշնակցությունն իր անցած ճանապարհի եւ աշխատանքների վերագնահատում միշտ անում է եւ շարունակելու է անել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ԱՄՆ-ում ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ ՀՅԴ-ն պետք է որոշակի վերագնահատումներն անի վերջին շրջանում ՀՀ-ում ծավալած իր գործունեության վերաբերյալ։

«Շնորհակալ ենք խորհրդի համար, բայց դա իր սուբյեկտիվ կարծիքն է։ Դաշնակցությունն իր անցած ճանապարհի եւ աշխատանքների վերագնահատում միշտ անում է եւ շարունակելու է անել։ Դաշնակցության վերջին շրջանի գործունեության արժեւորումն ու գնահատականը տվել են ՀՅԴ բարձրագույն ժողովները՝ Ընդհանուր ժողովը եւ գերագույն ժողովը»,- նշեց նա։

Իսկ հարցին՝ ՀՅԴ–ն կառավարության հետ ո՞ր հարցերում է պատրաստ համագործակցել եւ ապագայի վերաբերյալ անելիքները ձեւակերպել, Իշխան Սաղաթելյանը նշեց.  «Այնտեղ, որտեղ կա պետության շահ, մեր ողջ ռեսուրսները օգտագործելու ենք հանուն պետականության եւ հայ ժողովրդի»։

Նա շեշտեց՝ կառավարությանը մաս կազմել, կոալիցիա կազմելը բացառվում է. «Իսկ ընդհանրապես ՀՅԴ–ն բոլոր այն ուղղություններով, որտեղ հայ ժողովրդի, պետության շահերը պաշտպանելու, համահայկական խնդիրներ, արտաքին աշխարհի հետ շփվելու հարցեր կան, ՀՅԴ–ն միշտ համագործակցել է պետության հետ, քանի որ իշխանություններն անցողիկ են, իսկ պետությունը մնայուն արժեքներ են»։

Իշխան Սաղաթելյանը նշեց նաեւ՝ կառավարության կողմից որեւէ հարցում համագործակցության առաջարկ չի եղել։

 

Տպել
Ամենաշատ