Ադրբեջանի կենտրոնում ապրիլի 2-ին ձերբակալվել են շուրջ 100 ընդդիմադիրներ, ովքեր փորձել են չիրազեկված ցույց անցկացնել Բաքվի կենտրոնում: 

Ակտիվիստները փորձել են մոտենալ Շատրվանների հրապարակին, սակայն նրանց կանգնեցրել է ոստիկանությունը` կիրառելով արցունքաբեր գազ: Ցուցարարներին հաջողվել է առանձին խմբերով լոկալ ակցիաներ անցկացնել քաղաքի ծայրամասերում: 

Բաքվում ընդդիմության ակցիայի նախօրեին ձերբակալվել է 15 մարդ. Amnesty International-ը կոչ է անում դադարեցնել բռնաճնշումները

Ընդդիմադիրները նախատեսել էին ակցիա անցկացնել` գործող խորհրդարանը ցրելու եւ նոր ընտրություններ  անցկացնելու պահանջով: Նրանք պահանջում են նաեւ  ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել, ազատել քաղբանտարկյալներին եւ ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ: