News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանի պաշտպանի բողոքը, որն առնչվում էր Սանասարյանի և ՊՎԾ նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործից մաս անջատելու որոշմանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Վերջինիս խոսքով՝ պաշտպանի բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ իրենք իրավական առումով անորոշ որոշում էին ստացել ԱԱԾ–ից՝ գործից մաս անջատելու հետ կապված և դիմել վերահսկող դատախազին, պարզելու, թե  ինչի՞ համար է արդեն իսկ դատարան ուղարկված գործից մաս առանձնացվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ հարուցված քրեական գործից նույնիսկ առանձին մաս է անջատվել, որից իրենք տեղյակ չեն։ Սանասարյանի պնդմամբ՝ իր նկատմամբ կրկնակի հետապնդում է իրականացվում։

Ավելի վաղ՝  ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Քննիչի կողմից որոշում էր կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Համաձայն դատարան ուղարկված մեղադրական եզրակացության՝  Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար,  խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ