News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության հանդեպ վստահությունը պայմանավորված է միայն քաղաքական իշխանության հանդեպ վերաբերմունքով, ոստիկանությունն ընդամենը շահառու է այդ հարցում։ Այս մասին հոկտեմբերի 22-ին «Հեղափոխական Հայաստան․ Ոստիկանության բարեփոխումների օրակարգ» քննարկման շրջանակներում հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Նա հույս հայտնեց, որ ոստիկանությանը կհաջողվի իր գործողությունների շնորհիվ բարձրացնել վստահության մակարդակը, ինչին կարելի է միայն համակարգային բարեփոխումների միջոցով հասնել, ինչը եւ ենթադրում են օրենսդիր, ինստիտուցիոնալ, կրթական վերափոխումները։ «Բարեփոխումների ծրագիրը նախատեսված է ներդնել 2023թ․։ Անհրաժեշտ է հստակ որոշել ոստիկանության գործառույթները, ինչը կարելի է օրենսդրական փոփոխությունների միջոցով անել»։,- ընդգծեց Քոչարյանը։

Հովհաննես Քոչարյանը հավելեց, որ հասարակության մեջ վկաների ոչ պատշաճ պաշտպանության մակարդակից դժգոհություններ կան, եւ շուտով կկազմավորվեն համապատասխան ստորաբաժանումներ։ «Մյուս կառուցվածքային  փոփոխությունը կլինի գվարդիայի ձեւավորումը՝ ոստիկանական զորքերի փոխարեն, որոնք արմատապես կտարբերվեն։ Նախատեսվում է նաեւ 24-ժամյա պարեկային ծառայության համակարգի ներդնում, որի աշխատակիցները կունենան անհրաժեշտ ամբողջ տեխնիկան։ Դա թույլ կտա կրճատել բնակարանային կողոպուտները, առավել արդյունավետ օգտագործել վարորդների հանդեպ նոր բալային համակարգը։ Այս ծառայության աշխատանքը կհամակարգվի մեկ օպերատիվ կենտրոնի կողմից»,- նշեց նա։ Ոստիկանության պետի տեղակալը ավելացրեց, որ գյուղական վայրերում դեռեւս կադրերի անբավարարություն է նկատվում, եւ այդ հարցը նույնպես ուշադրության կենտրոնում է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ