News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 6-ին Գյումրիի «Սեւ բերդ» ամրոցում մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նիստին մասնակցում են երկու երկրների խորհրդարանականները, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Բացման խոսքով հանդես եկավ «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Մեր երկրների դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, եղբայրության սերտ կապերի, վստահության, փոխգործակցության, աջակցության վրա, եւ համապատասխանում են մեր երկու ժողովուրդների արմատական շահերին»,- նշեց Սիմոնյանը: Փոխխոսնակը վստահեցրեց, որ երկկողմ միջպետական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Իր հերթին, Դաշնային Խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը նշեց, որ օրակարգում մի քանի հարց կա, որոնք քննարկման կարիք ունեն: «Դրանցից մեկը նվիրված է ԵՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման եւ սինքրոնացման հարցով հայ եւ ռուս խորհրդարանականների ջանքերի կոորդինացմանը: Ցանկանում եմ նշել, որ մենք դրական ենք գնահատում ԵՏՄ-ի շրջանակում մեր գործընկերների հետ փոխգործակցության մակարդակը, ողջունում ենք նրանց կառուցողական մոտեցումը Խորհրդի օրակարգի ակտուալ հարցերի լուծման նկատմամբ»,- ասաց Վորոբյովը:

Նրա խոսքով՝ Հայաստանը 2019 թվականին հաջողությամբ նախագահել է ԵՏՄ մարմիններում եւ իր էական ավանդը ներդրել այդ ինտեգրացիոն միությունում։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Դաշնության խորհրդի փոխնախագահը, եվրասիական նախագծի գոյության ընթացքում եւ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո լավ արդյունքներ են ձեռք բերվել։ «Բարելավվում են հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ 2018 թվականին ԵՏՄ ՀՆԱ-ն ավելացել է 2,5 տոկոսով, այդ թվում Հայաստանում՝ 5,2, իսկ Ռուսաստանում՝ 2,3 տոկոսով։ Երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է 18,8 տոկոսով, իսկ անդամ պետությունների փոխադարձ առեւտրի ծավալը՝ 9,2 տոկոսով՝ հասնելով 60 մլրդ ԱՄՆ դոլարի։ Միության ցուցանիշները բարելավվում են նաեւ հեղինակավոր միջազգային վարկանիշներում։ Անցած տարվա տվյալներով՝ Համաշխարհային բանկի «Doing Business» վարկանիշում ԵՏՄ-ն զբաղեցրել է 31-րդ տեղը 190 տնտեսությունների շարքում։ Եվրասիական տնտեսական ինտեգրման հաջողությանն, անշուշտ, նպաստում է անդամ պետությունների համատեղ աշխատանքն իրավական ոլորտում»,- նշեց Յուրի Վորոբյովը։   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ