News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը շահույթ չի ստանում Սիրիայի հյուսիս-արեւելքի նավթահորերից։ Ամբողջ շահույթը գնում է «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF – սիրիական ընդդիմության եւ քրդական կազմավորումների դաշինք), ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, տեղեկացնում է DW-ն։

Հոկտեմբերի վերջին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը տեղեկացրել է Սիրիայում ամերիկյան զինծառայողներին նոր դիրքեր դուրս բերելու որոշման մասին՝ նավթահորերի անվտանգությյան համար։ Նախարարն այդ քայլը բացատրել է նրանով, որպեսզի բացառվի դրանց հասանելիությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար, որի պարագլուխ Բաքր ալ Բաղդադին սպանվել է Սիրիայում ԱՄՆ զինծառայողների հատուկ գործողության ընթացքում։

Նավթահանքերի հասանելիությունը փակ կլինի նաեւ սիրիական կառավարական ուժերի, ինչպես նաեւ երկրում առկա ռուսաստանյան ուժերի համար, ընդգծել է Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլին։ Բայց առաքելության հիմնական նպատակը ԻՊ գրոհայինների վերահսկողությունը նավթահորերի հանդեպ թույլ չտալն է, ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ