News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Միջերկրական ծովում ծովային գոտիների ապալիմիտացման վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը խախտում է երրորդ պետությունների ինքնիշխան իրավունքները եւ նրանց համար իրավական հետեւանքներ չի կարող ունենալ, նշված է ԵՄ գագաթնաժողովի հավանություն ստացած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ ստորագրված Միջերկրական ծովում ծովային իրավազորության ապալիմիտացման մասին փոխըմբռնման հուշագիրը խախտում է երրորդ պետությունների ինքնիշխան իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքին եւ երրորդ պետությունների համար չի կարող ոչ մի իրավական հետեւանք ունենալ»,- նշված է հայտարարության մեջ:

Նշված է, որ «Եվրոպական խորհուրդը ոչ երկիմաստորեն հաստատում է իր համերաշխությունը Հունաստանի եւ Կիպրոսի հետ՝ կապված Թուրքիայի այս գործողությունների հետ»:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը վերահսկում է երկրի միայն մի հատվածը, նոյեմբերի վերջին հուշագիր էին ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության եւ ծովային գոտիների վերաբերյալ փոխըմբռնման մասին: Թուրքիան հրապարակել էր ծովային գոտիների քարտեզ՝ «հաշվի առնելով թուրք-լիբիական հուշագիրը»: Թուրքիան չի ճանաճում շելֆի նկատմամբ  հունական կղզիների իրավունքը:

Հունաստանը կարծում է, որ Թուրքիան փորձում է յուրացնել հունական բացառիկ տնտեսական գոտու զգալի մասը՝ այն դեպքում, երբ Աթենքն ու Անկարան ԲՏԳ սահմանները չեն համաձայնեցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրներն Ուկրաինային ավելի քան 60 մլրդ եվրոյի օգնություն են ցուցաբերել
«Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն պետք է Ուկրաինային մոտ 12-13 մլրդ եվրոյի ռազմական օգնություն ցուցաբերեր»,-ասել է նա․․․
ԵՄ-ն մտադիր է մայիսին Մոլդովա ուղարկել իր քաղաքացիական առաքելությունը 
Առաքելության խնդիրներն են լինելու ճգնաժամային կառավարման ոլորտում Մոլդովայի անվտանգության ոլորտի ․․․
«Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք». ինչու ԵՄ դիտորդները թափանցիկ չեն գործում
Նրանք անգամ գնացել են Եղեգնաձոր, որտեղ տեղակայված է առաքելությունը, սակայն...
Եվրոպայի խորհրդում հայտարարել են, որ հաճախակիացել են փախստականներին բռնության ենթարկելու դեպքերը
Զեկույցում որեւէ կոնկրետ երկիր չի հիշատակվում․․․
ԵՄ-ում 2035 թվականից արգելել են բենզինով եւ դիզելային վառելիքով մեքենաների արտադրությունը
Միեւնույն ժամանակ Բեռլինը պնդել է, որ բացառություն լինի ածխածնային չեզոք սինթետիկ վառելիքով (e-fuel) տրանսպորտային միջոցների համար․․․
Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի եւ...
Ամենաշատ