Երեւանի Օղակաձեւ այգում ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը Շահեն Հարությունյանի կողմից ներկելու փաստով նշանակվել է փորձաքննություն։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը հայտնել էր, որ ի պատասխան ՌԴ–ում Նժդեհի հուշատախտակի ներկման՝ կարմիր ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա։