News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Այսօր քարտերը բացվեցին, իմացանք, թե ինչու էր «Իմ քայլը» խմբակցությունն ուզում օրենքի նածագծով շրջանցել Սահմանադրական դատարան դիմելը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։

««Ազգային ժողովի» կանոնակարգ, «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» օրենքների փաթեթի հիմնական գաղափարը հետևյալն է, որ Սահմանադրության այն փոփոխությունները, որոնք կարող են իրականացվել, արվեն օրենքի տեսքով, ոչ թե հանրաքվեի։ Ազգային ժողովում քննարկման ժամանակ պետք է Աժ-ն դա ուղարկի Սահմանադրական դատարան՝ կարծիքի, Սահմանադրության հետ համապատասխանության հարցը որոշելու, իսկ հետո ուղարկում էին ՀՀ նախագահին, որը կամ ստորագրում էր կամ ուղարկում ՍԴ՝ կարծիքի։ Հիմա ՍԴ-ի  այդ երկու ճանապարհները այդ օրենսդրական նախաձեռնությամբ փակվում են։ Այսինքն մեկ ասում են, որ պարտադիր չի, որ Ազգային ժողովը նախագիծն ուղարկի ՍԴ՝ կարծիքի, և հետո էլ ասում են, որ օրենքն ընդունելուց հետո չպետք է ուղարկեն ՀՀ նախագահին, ինչո՞ւ՝ որովհետև եթե ուղարկեն ՀՀ նախագահին, ապա նա էլ կարող է ուղարկել ՍԴ։ Հիմա ինչ նախագիծ էին ուզում անցկացնել, որ ուզում են շրջանցել ՍԴ-ն։ Փաստորեն այսօր քարտերը բացվեցին, իմացանք, որ խոսքը վերաբերում է Սահմանադրության 213-րդ հոդվածի անցումային դրույթների փոփոխությանը, որով ասվում է, որ Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պաշտոնավարել 2015 թվականի փոփոխությամբ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո»,-նշեց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե նախագիծն ուղարկվի ՍԴ, հակասահմանադրական կճանաչվի․«Հիմա ուզում են անցումային դրույթները փոխել օրենքով, այլ ոչ թե հանրաքվեով, ասելով, որ ոչ թե նրանք շարունակում են պաշտոնավորել, այլ նրանց լիազորությունները դադարեցվում են։ Բնականաբար, եթե այդ նախագիծն ուղարկվեր Սահմանադրական դատարան, ՍԴ-ն միանշանակ հակասահմանադրական կճանաչեր հակասահմանադրական, իրոք կան լուրջ հակասություններ այստեղ։ Իսկ եթե ընդունվեր և ուղարկվեր Հանրապետության նախագահին, կարող է ՀՀ նախագահը չստորագրեր, ուղարկեր ՍԴ, որտեղ ՍԴ-ն ասեր, որ նախագիծը հակասահմանադրական է և կյանքի չկոչվեր Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը՝ օրենսդրական մանիպուլյացիոն եղանակով ազատվելու ՍԴ-ի 7 անդամներից։ Սա է այս օրենսդրական նախաձեռնության նպատակը, որն ամբողջությամբ հակասահմանադրական, հակապետական է և շատ լուրջ հետևանքներ է ունենալու ՀՀ վարկանիշի նվազմանը, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետություն համարվելու տեսանկյունից»։

Նախկին փոխնախարարի կարծիքով՝ եթե նախագիծն ընդունվի, դրան առնվազն Վենետիկի հանձնաժողովի արձագանքը կհետևի․«Եթե այս նախաձեռնությունն ընդունվի,  նվազագույնը Վենետիկի հանձնաժողովն ասելու է,  որ նախ պետք է Սահմանադրական դատարանի աշխատանքի կայունությունն ապահովվի, այսինքն չի կարող գալ մի պահ, որ  ՍԴ-ն չաշխատի։ Վենետիկի հանձնաժողովը սա ասել էր վաղ կենսաթոշակի նախագծի ժամանակ, երբ ասում էր, որ պետք է այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որ այնպես չլինի ՍԴ բոլոր դատավորներն անցնեն թոշակի և ՍԴ-ն կաթվածահար լինի։ Հիմա այս վերջին նախագիծը, որ դրվեց Ազգային ժողով շրջանառության մեջ, նշանակում է, որ այն պահից, երբ օրենքը ուժի մեջ մտնի, մենք չենք ունենալու ՍԴ, մինչև նոր անդամների նշանակումը։ Այսինքն սա արդեն իսկ հակասեց Վենետիկի հանձնաժողովի այն դիրքորոշմանը, որ ՍԴ աշխատանքների սահուն ընթացքը պետք է ապահովվի»։

Նա չի բացառում, որ ԵԽԽՎ-ում քննարկման առարկա դառնա Հայաստանի հարցը, ինչպես Լեհաստանի հարցը դարձավ քննարման առարկա։«Օրենքի ընդունման դեպքում շատ լուրջ իրավական վեճ է առաջանալու, խոսվելու է իշխանության զավթման, դատարանի գործունեության միջամտության ընդհուպ Սահմանադրական կարգի տապալման քրեական օրենսգրքի հոդվածները դառնալու են արդիական»,-հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ֆոտոռեպորտաժներ