News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չնայած նրան, որ Սիրիայում ռազմական լարվածության անկում է դիտարկվում, ամեն դեպքում ընդհանուր իրավիճակը կմնա առանց փոփոխության, հատկապես ցամաքում՝ հաշվի առնելով, որ տեղ-տեղ բախումները դեռեւս շարունակվում են։ Այս մասին մարտի 3-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ հավելելով, որ հենց այս իրադարձություններն են թելադրում Սիրիայի հարցով միջազգային օրակարգը։

«Հաջողությունը կառավարական զորքերի կողմն է, իսկ թուրք պաշտոնյաների հայտարարությունից հետեւում է, որ Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածությունը նվազում է»,- նշեց արաբագետը։

Գրիգորյանի կանխատեսումներով՝ մարտի 5-ին Պուտինի եւ Էրդողանի հանդպմանը կքննարկվեն կոնկրետ լուծումներ, օրինակ, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ազդեցության գոտու ստեղծման հարցը, որի երկարությունը 900 կմ է, ուր կարող է մտնել նաեւ Իդլիբը։

«Չի բացառվում նաեւ, որ կքննարկվի Սիրիայի հյուսիսում քրդերի քաղաքական ազդեցությունը թուլացնելու առաջարկությունը։ Երրորդ տարբերակ կարող է լինել 25-30 կմ խորությամբ ընդհանուր անվտանգության գոտու ստեղծումը, սակայն արդեն ԱՄՆ շահերը հաշվի առնելով»,- ընդգծեց նա։

Փորձագետը պարզաբանեց, որ կողմերից յուրաքանչյուրը այդ գործընթացներում փորձում է լուծել իր աշխարհաքաղաքական խնդիրները։

«Ռուսաստանը հետապնդում է Սիրիայում իշխանության գլուխ պահել հուսալի եւ իր համար կանխատեսելի քաղաքական ուժի՝ ի դեմս Ասադի կամ ալավիներից որեւէ մեկին, որպեսզի պահպանի ռազմական ներկայությունը երկրում ու հնարավորինս ընդլայնի իր ազդեցությունը հարուստ էներգակիրներով տարածքների վրա, եւ թուլացնի տարածաշրջանում ամերիկյան ազդեցությունը։

Թուրքիան, իր հերթին, անվտանգության խնդիր է լուծում, եւ գլխավոր սպառնալիքը նրա համար քրդական գործոնն է։ Քրդական աշխատավորական կուսակցության ազդեցության տակ գտնվող սիրիական քրդերի քաղաքական կշռի բարձրացումը լուրջ խնդիր է Անկարայի համար։ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններն ուղղված են հենց այդ խնդրի լուծմանը։ Բացի այդ, Էրդողնի ուշադրությայ կենտրոնում թուրքամաններն են, որոնց թիվը Սիրիայում հասնում է մինչեւ 250 հազարի։ Թուրքիան ամեն կերպ կփորձի օգտագործել այդ գործոնը՝ հաշվի առնելով Սիրիայում սունիական իշխանություն հաստատելու նրա ձգտումը»,- պարզաբանեց նա։

Իսկ Իրանը, փորձագետի խոսքերով, արդեն վաղուց Սիրիայի միջոցով սպառազինություն է մատակարարում Լիբիային, «Հըզբոլլահ» կազմակերպությանը, այդ պատճառով Թեհրանը շահագրգռված է արաբական հանրապետությունում գործող իշխանությունների պահպանմամբ եւ երկրում շիական խմբավորումների ազդեցության ուժեղացմամբ։

«Բացի այդ, Իրանը ձգտում է հակաիսրայելական տարածք ստեղծել Սիրիայի հարավում, ինչպես նաեւ թուլացնել ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում։ Այս ամենը Թեհրանն անում է միջնորդավորված, որպեսզի խուսափի սունիների եւ շիաների հնարավոր բախումներից, ինչը ծայրահեղ անշահավետ կլիներ Իրանի համար»,- ամփոփեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ