News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանը ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ