News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 03
USD
483.36
EUR
545.47
RUB
6.88
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կան մարդիկ, որոնք տասնյակ տարիներ զբաղվում են ավտոմեքենաների ներկրմամբ, եւ նրանք դեռեւս միջոցներ ու ամրություն ունեն, սակայն կան նաեւ այնպիսիները, որոնք որոշել են օգտվել կարճաժամկետ հնարավորություններից եւ պարտքի տակ են ընկել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

«Նրանք, ամենայն հավանականությամբ, կիջեցնեն իրենց ավտոմեքենաների գները, ինչը կբերի Հայաստանի ավտոշուկայում գների 30% անկման։ Անկումը կհասնի այն մակարդակի, որ մարդիկ կարողանան գոնե վերադարձնել ծախսած փողերը»,- ընդգծեց նա։

Տիգրան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Հայաստանի բյուջե մաքսային մուտքերի 30%-ն ապահովել են ավտոներկրողները, որոնք հույս ունեն, թե ճգնաժամից հետո պետությունը կնախաձեռնի բանակցություններ եւ կօգնի իրենց հանել ավտոմեքենաները ԵՏՄ շուկա։

«Ցանկալի է բացել շուկա եւ հանել բոլոր սահմանափակումները անդամ-երկրների միջեւ»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ, պետությունը պետք է խթանի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրումը։

«Ինչ վերաբերում է օրենքի նախագծին, որի համաձայն վարորդներին անսարք կատալիզատորի կամ դրա բացակայության համար կարող են տուգանել մինչեւ կես միլիոն դրամով, ապա օրենքը ոչ մի դեպքում չպետք է հետադարձ ուժ ունենա։ Էկոլոգիայի մասով խոսակցությունները ավելորդ եմ համարում, քանի որ քաղաքացիների առողջությունը ամենակարեւորն է։ Նախկինում դա ինչ-որ կերպ կարելի էր արդարացնել սոցիալ-տնտեսական խնդիրներով, սակայն այժմ ժամանակն է փոխելու մտածելակերպը»,- ամփոփեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել