News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատակիցների կողմից ներկայացված դատական հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության: Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները։

«Մարտի սկզբին մենք՝ «Լիդիան Արմենիայի» 35 նախկին աշխատակիցներս, ովքեր զրկվել են իրենց օրինական աշխատանքից Ամուլսարի ծրագրի շուրջ արդեն գրեթե 2 տարի տեւող ապօրինության հետեւանքով, հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության անգործությունը, որից հետո ՀՀ կառավարությունից դատական կարգով պահանջելու ենք ֆինանսական փոխհատուցում այս 2 տարվա ընթացքում մեր կորցրած եւ հանքի շահագործման ընթացքում ակնկալվող եկամուտների դիմաց: Մենք հետեւողական ենք լինելու վերականգնելու եւ պաշտպանելու մեր ոտնահարված իրավունքները՝ ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս ընթացքում ավելի քան 80 նախկին աշխատակից եւս միացել է հայցին»,- հայտնեցին աշխատակիցները։

Նրանք նշեցին, որ արդեն 2 տարի է գործազրկության, ֆինանսական եւ սոցիալական խնդիրների առջեւ են կանգնել. «Մեր մաշկի վրա զգում ենք այն բոլոր դժվարությունները, որոնց հետ այսօր, ցավոք, ստիպված են առերեսվել մեր հազարավոր հայրենակիցները՝ Հայաստանում եւ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի բռնկման հետեւանքով: Ու եթե նրանց պարագայում ստեղծված իրավիճակը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, մենք փաստացի շարունակական ապօրինության զոհ ենք, որի ընթացքում գոնե մեկ անգամ ՀՀ վարչապետը կամ կառավարության որեւէ ներկայացուցիչ երբեւէ չի զանգել ու չի հետաքրքրվել, թե ինչպես ենք մենք դիմակայում ստեղծված իրավիճակին: Որպես ՀՀ քաղաքացիներ կոչ ենք անում կառավարությանը վերականգնել մեր՝ հարյուրավոր աշխատավոր քաղաքացիների ոտնահարված եւ անտեսված իրավունքները, վերանայել խտրական եւ անիրավաչափ մոտեցումը «Լիդիան Արմենիայի» նկատմամբ, անհապաղ վերականգնել օրինականությունն Ամուլսարի ծրագրի շուրջ, քանի որ այսօր այս դժվարին իրավիճակում մեր երկրին անհրաժեշտ են «Լիդիան Արմենիայի» նման պատասխանատու տնտեսվարողներ եւ մեզ նման աշխատավոր քաղաքացիներ, այլ ոչ թե բարձր գոռացողներ՝ համատեղ ուժերով այս արհավիրքը հաղթահարելու եւ մեր տնտեսությունը վերականգնելու համար»։

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիայում» աշխատում էր մոտ 300 քաղաքացի՝ 600 հազար ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով: Վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջե Ամուլսարի ծրագրից չի վճարվել մոտ 70 մլն ԱՄՆ դոլար հարկ, ՀՀ քաղաքացիները զրկվել են ընդհանուր առմամբ ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար աշխատավարձից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ