Իրանի ներքին գործերի նախարար Էսքանդար Մոմենին պաշտոնական այցով ժամանել է Բաքու՝ ադրբեջանցի պաշտոնակից Վիլայաթ Էյվազովի հրավերով։

Իրանական «Tasnim» գործակալության փոխանցմամբ՝ օդանավակայանում Մոմենիին դիմավորել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարը։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ադրբեջանցի պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ անվտանգության և սահմանային հարաբերությունների ոլորտներին վերաբերող հարցեր։

Իրանցի նախարարին ուղեկցում են Արդաբիլ և Գիլան նահանգների նահանգապետերը, Ճգնաժամային իրավիճակների կառավարման կազմակերպության ղեկավարը և այլ պաշտոնատար անձինք։