Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հաստատել են պատժամիջոցների ցանկի շուրջ 1600 նոր լրացումները․ դրանք ուղղված են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի դեմ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Սա պատժամիջոցների մեր ցուցակի ամենամասշտաբային ընդլայնումն է Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր։ Եվրոպան հերթական անգամ միասնություն է դրսևորում։ Նոր պատժամիջոցների ավելի քան կեսը վերաբերում է բալիստիկ հրթիռների արտադրական շղթային», — գրել է նա։
Կալասի խոսքով՝ ԵՄ-ն էապես բարդացնում, դանդաղեցնում և թանկացնում է այն զենքերի արտադրությունը, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։





























