Նոր խորհրդարան է ձևավորվել և շատ երկրների դեսպաններ այցելում են խորհրդարան և հանդիպում են ունենում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, սա այդ հանդիպումներից մեկն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Իրանի դեսպան Շիրղոլամին այսօր այցելել է ԱԺ և հանդիպում ունեցել խմբակցությունների հետ։

«Իհարկե, Հայաստանի և Իրանի հետ հարաբերությունները համեմատելի չեն որևէ այլ երկրի այդ հարաբերություններին։ Մենք քննարկել ենք երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր, Հայաստան-Իրան սահմանի անխափան գործունեության խնդիրները, հաղորդակցությունը»,–ասաց նա։

Հարցին՝ քննարկվե՞լ է ԹՐԻՓՓ–ի հարցը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Մենք քննարկել ենք բավական հարցերի բավականաչափ լայն շրջանակ, ներառյալ նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիները»։