Արհեստական բանականության ենթակառուցվածքներում կատարվող մասշտաբային ներդրումները թույլ են տալիս համաշխարհային տնտեսության աճի տեմպերը պահպանել մոտ 3%-ի մակարդակում։ Այս մասին «Small AI, real jobs» նիստի ընթացքում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։

Դրանք զգալի օգուտներ են բերում ասիական բազմաթիվ երկրներում տեղակայված սարքավորումների մատակարարներին, օրինակ՝ Թաիլանդին, նշել է նա։

Նրա խոսքով՝ ԱԲ ոլորտում ներդրումների բումը դարձել է «պահանջարկի և ներդրումային շոկ», որն ունակ է Ասիայի զարգացած երկրների տնտեսական աճն արագացնել 0,5-1 տոկոսային կետով, իսկ տարածաշրջանի զարգացող տնտեսություններինը՝ 0,2-0,8 տոկոսային կետով։

«Հենց ավելի բարձր աշխատանքային ռեժիմի այս անցումն է թույլ տալիս համաշխարհային տնտեսությանը աճել շուրջ 3% տեմպերով՝ չնայած էներգակիրների մատակարարման խափանումներով պայմանավորված շոկի զսպող ազդեցությանը», — ասել է Գեորգիևան։