News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող լայնածավալ խտրականությունները պետք է դադարեցնել։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Անգլիայի փաստաբանների պալատի անդամ՝ Թագուհու փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.                                                     

«Վստահ եմ՝ վաղ թե ուշ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի շարունակական կոպիտ խախտումները՝ Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ, ներառվելու են ՄԻԵԴ-ի պրակտիկայում որպես ուղենիշային գործեր եւ նկարագրվելու են ակադեմիական գրքերում։ Այդ խախտումները մանրամասն ներկայացվել են թե՛ ՄԻԵԴ-ի գանգատներում եւ թե՛ միջազգային կառուցներում, ինչպես նաեւ բազմիցս քննարկվել են տարբեր հարթակներում։ Կարող եմ ասել, որ խախտումներն իրենց ծավալներով եւ բովանդակությամբ աննախադեպ են՝ սկսած 300.1 հոդվածի իրավական որոշակիությունից եւ հետադարձության ուժից, մինչեւ արդար դատաքննության իրավունքի խախտումներ։

Նույնիսկ այս տարվա ապրիլին հրապարակված իր տարեկան զեկույցում, ԵԽ-ի հանձնակատարը նշել է, որ «Մարտի-1»-ի գործի վարույթը պետք է իրականացվի իրավունքի գերակայության սկզբունքի, դատական իշխանության անկախության, թափանցիկության, արդար դատաքննության իրավունքի խիստ պահպանմամբ: Ավելին՝ նա կոչ էր արել, որ հանրային ելույթների ժամանակ քաղաքական գործիչները եւ կարծիք հայտնող անձինք խուսափեն թիրախավորող, պիտակավորող եւ զրպարտող խոսքից: Հայաստանի քաղաքական գործիչները պետք է ականջալուր լինեն այս կոչերին։

Բայց այսօր բոլորս պետք է գիտակցենք՝ ինչ ազդեցություն ունի եւ կարող է ունենալ համաճարակային բռնկումը: Այդ իսկ պատճառով կոչ եմ անում դատարանին անհապաղ կիրառել ազատազրկման այլընտրանքային միջոցներ։ Դատավոր Դանիբեկյանի որոշումը պետք է նաեւ համահունչ լինի, ի թիվս այլնի, Եվրոպական կոմիտեի՝ 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքներին (կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում)։

Տեղեկատվություն ունեմ, որ Հայաստանի դատախազությունը անհիմն մերժել է միջոցներ ձեռնարկել փոփոխելու Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցը, որը, ըստ էության, կոպիտ խտրականության դրսեւորում է՝ հաշվի առնելով, որ վերջերս, համաճարակով պայմանավորված, ազատությունից զրկված մի շարք անձանց խափանման միջոցը փոփոխվել է: Այսպիսով, տվյալ պարագայում կարող ենք արձանագրել, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված մի շարք իրավունքներ, ներառյալ՝ Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը եւ թիվ 12-րդ արձանագրության կարգավորումները։ 

Ի միջի այլոց, ՄԻԵԴ-ը խտրականության արգելքի սկզբունքը զարգացրել է իր ուղենիշային գործերից մեկում, որի կողմ հենց Հայաստանն էր։ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով, Կոնվենցիայի 14-րդ հոդվածի լույսի ներքո ՄԻԵԴ-ը գտել է, որ «քաղաքական բազմակարծությունը, որը ենթադրում է քաղաքական բազմազան համոզմունքների եւ գործողությունների խաղաղ գոյակցություն, առանձնակի կարեւորություն է ներկայացնում իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակության գոյատեւման համար, մինչդեռ քաղաքական տարակարծությունը ճնշելու, վերացնելու կամ դրանից խուսափելու կամ քաղաքական տարակարծություն ունեցող կամ այն բարձրաձայնող անձանց պատժելու նպատակով Պետության ներկայացուցիչների կողմից իրականացվող բռնության գործողությունները վտանգում են ժողովրդավարական հասարակության սկզբունքներն ու արժեքները»։ Դատարանը նաեւ նշել է, որ «պետական մարմինները լրացուցիչ պարտավորություն պետք է ստանձնեն. այն է՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ քաղաքական ցանկացած դրդապատճառ բացահայտելու եւ պարզելու, թե արդյոք տարբերվող քաղաքական համոզմունքների նկատմամբ անհանդուրժողականությունը իր դերն է ունեցել այդ դեպքերում»:

Այսպիսով, մայիսի 8-ին կայանալիք նիստում դատավորը անհապաղ պետք է քննի եւ բավարարի խափանման միջոցի փոփոխության հարցը` երաշխավորելով Հայաստանի երկրորդ նախագահի` կոնվենցիոն իրավունքների լիաժեք եւ արդյունավետ իրացումը, առավել եւս արտակարգ դրության պայմանաններում»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առաջին անգամ չէ, որ Դատախազությունը իրավական մեկնաբանությունների մեջ դուրս է գալիս իրավական հարթությունից. Վարդեւանյան
Կորոնավիրուսային վարակի տարածման նման տեմպերի պայմաններում եւ ցավալիորեն մահվան դեպքերի աճի պայմաններում, երբ ռիսկային խմբում գտնվող, կալանավորման ոչ մի հիմք չունենալու իրավիճակում կալանավորումը ֆետիշացվում է…
Գլխավոր դատախազը՝ Քոչարյանի գործով ՄԻԵԴ եզրակացության մասին
Նա նշեց, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը հստակ է...
Գլխավոր դատախազը՝ Քոչարյանի գործով նիստերի հետաձգման մասին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը դատարանում է, ուստի ակնհայտ է, որ որոշումներն ընդունում է դատարանը…
Գլխավոր դատախազը չի բացառել, որ հիվանդանոցում Քոչարյանի գտնվելու մասին որոշումը կբողոքարկվի
Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ–ի որոշման վերաբերյալ
Բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են դիրքորոշում հայտնելու...
Կարող եք ակնկալել որոշակի գործողություններ, բայց այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդեւանյան
Բայց ՄԻԵԴ-ի այս կարծիքը հստակ ուրվագծեց այն պնդումները, որ մենք անում էինք...
Ամենաշատ