News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը եւ հարեւանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Բելառուսի նախագահական ընտրությունների հետ:

«Նախագահական ընտրությունները Բելառուսի Հանրապետությունում անցկացվել են օգոստոսի 9-ին: Եվրամիությունը բազմիցս այս ընտրությունների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ իր ակնկալիքներն է հայտնել:

Ընտրությունների գիշերը մռայլվեց խաղաղ ցուցարարների հանդեպ կառավարության անհամաչափ եւ անընդունելի բռնություններով: Ըստ որոշ տեղեկությունների՝ սա հանգեցրել է մեկ քաղաքացու մահվան եւ շատերի վնասվածքների: Մենք դատապարտում ենք բռնությունները եւ կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անցած գիշերը ձերբակալվածներին: Բելառուսի իշխանությունները պետք է ապահովեն խաղաղ հավաքների անցկացման հիմնարար իրավունքը:

Հանուն ազատ ընտրությունների եւ ժողովրդավարության աննախադեպ մոբիլիզացիայից հետո բելառուս ժողովուրդն այժմ սպասում է իր ձայների ճշգրիտ հաշվարկի: Կենսականորեն անհրաժեշտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի այնպիսի արդյունքներ, որոնք արտացոլում են բելառուս ժողովրդի ընտրությունը:

Միայն մարդու իրավունքների պահպանումը, ժողովրդավարությունը, ազատ եւ արդար ընտրությունները կարող են Բելառուսում կայունություն եւ ինքնիշխանություն ապահովել: Մենք կշարունակենք ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը, որպեսզի գնահատենք, թե ինչպես կարելի է հետագայում ձեւավորել ԵՄ-ի արձագանքը եւ Բելառուսի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը»,- ասվում է Բորելի եւ Վարխելիի հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն կարող է հուլիսին Ուկրաինային փոխանցել ՌԴ ակտիվների եկամուտը. Bloomberg
Եվրամիությունն աշխատում է Ուկրաինային փոխանցել ՌԴ ակտիվների եկամուտը...
ԵՄ-ն ՌԴ-ից եւ Բելառուսից ներկրվող հացահատիկի տուրք կմտցնի՝ մեկ տոննան 95 եվրոյի չափով. FT
Եվրահանձնաժողովն առաջիկայում տուրքեր կմտցնի Ռուսաստանից եւ Բելառուսից ներկրվող հացահատիկի համար...
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի...
ԵՄ-ն՝ Ռուսաստանում ընտրությունների մասին. քվեարկությունը «ազատ և արդար չէր»
Ռուսական իշխանությունները շարունակում են ուժեղացնել համակարգված ներքին ռեպրեսիաները...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին
Ես ուրախ եմ մի բանի համար, այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է...
Ամենաշատ