News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիային Թուրքիայի մասնակցության բացահայտ քաղաքական լեգիտիմացում է իրականացվում: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունը, ով հաստատել է Անկարայի պատրաստակամությունը` զորքեր մտցնել Ադրբեջան` Բաքվից համապատասխան խնդրանքի դեպքում:

«Բոլորին հայտնի է, որ հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիան ուղղակիորեն մտավ Անդրկովկաս, որ այն կռվում է Ադրբեջանի կողմից, Նախիջեւանը փաստացի գտնվում է թուրքական օկուպացիայի տակ, թուրքական զորքերը տեղակայված են Ադրբեջանի տարբեր հատվածներում: Թուրքիան չի պատրաստվում լքել Ադրբեջանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն իր Twitter-ում ցինիկաբար գրել էր. «Մենք Ղարաբաղում կռվող Թուրքիայի քաղաքացիներ չունենք, քանի որ նրանց բոլորին Ադրբեջանի քաղաքացիություն է տրվել: Իսկ այժմ Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիային Թուրքիայի մասնակցության բացահայտ քաղաքական լեգիտիմացում է իրականացվում: Եթե ​​նախկինում նրանք ինչ-որ կերպ փորձում էին քողարկել, ապա այժմ բացահայտ են գործում: Անկարան հայտարարում է զորք տրամադրելու պատրաստակամության մասին, եթե Բաքուն խնդրի: Թուրքական զորքերն արդեն Ադրբեջանում են: Բաքուն պաշտոնապես խնդրում եւ օրինականացնում է թուրքական զորքերի ներկայությունն Ադրբեջանում: Ահա թե ինչ մենք ունենք»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Որքանո՞վ է դա տեղավորվում ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ: «Բազմաթիվ հարցեր են առաջանում. արդյո՞ք ՆԱՏՕ-ն գիտի, որ Թուրքիան պատրաստ է իր զորքերը թողնել Ադրբեջանում: Սա՞ է արդյոք Թուրքիայի միջոցով Հարավային Կովկասում իր ներկայությունն ուժեղացնելու ՆԱՏՕ-ի պլանը: Եթե ​​այո, ապա դա մի բան է: Եթե` ​ոչ, ապա ի՞նչ է ստացվում` բրեքզիթ ՆԱՏՕ-ու՞մ: Պատերազմ սկսեցին` տեղյակ չպահեցին: Այժմ ուզում են ամրապնդվել եւ կրկին չեղյակ չեն պահել: Թե՞ տեղյակ են պահել: Եվ այս հարցերի պատասխանները, առաջին հերթին, պետք է ունենան ՆԱՏՕ-ի երկրները, ինչպես նաեւ` մեր բարեկամ երկրները` Ռուսաստանը, հարակից պետությունները»,- ասաց Արցախի նախագահի խորհրդականը: Նրա խոսքով` հայկական կողմի արտաքին քաղաքականությունը եւս արմատական ​​փոփոխությունների կարիք ունի: «Այս Մարլեզոնյան բալետն արդեն ավարտված է»,- պարզաբանեց Բաբայանը:

Որո՞նք են Թուրքիայի նպատակները մոտ ապագայում: «Կարելի է ասել, որ դրանք արդեն ուրվագծվում են: Թուրքիան ամրապնդվում է Կասպյան ավազանում. Ուկրաինայի տարածքում բազաներ են կառուցվում: Բնականաբար, Ուկրաինան իր ավերված տնտեսությամբ ի վիճակի չէ դրանք կառուցել, դրանք թուրքական բազաներ կլինեն: Խոսակցություններ կան թյուրքական ուժերի ստեղծման մասին: Բայց կարծում եմ, որ այս ծրագրերին վիճակված չէ իրականանալ, քանի որ ուժգին ճնշում կլինի Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի կողմից: 

Սահմանվում են թուրքական քաղաքականության ուրվագծերը. դա է երկու ծովերի դոկտրինն է: Ամրապնդվել կասպյան ավազանում եւ Սեւ ծովի հյուսիսում: Սակայն Թուրքիան նման «ընդլայնման» ներուժ չունի: Այն բազմաթիվ ներքին խնդիրներ ունի: Օսմանյան կայսրությունը ծաղկում ապրեց, որին հաջորդեց քայքայման գործընթացը: Թուրքիան այսօր այնքան էլ Օսմանյան կայսրություն չէ: Իր ծաղկման շրջանում այն ​​ազգայնական գաղափարախոսություն չուներ: Իսկ սրանց մոտ առաջնայինն ազգայնականությունն ու ֆաշիզմն են: Ընդ որում, պետք է հիշել, որ Թուրքիան երկմիջուկ պետություն է. բնակչության հիմքը թուրքերն եւ քրդերն են: Այս պետությունը կարող է բաժանվել երկու մասի` հատկապես, որ այս երկրի իշխանությունները բարեփոխումների փոխարեն ագրեսիայով են պատասխանում տարբեր տեսակի բողոքներին»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ