News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե սկզբից ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է ընկնում, ուրեմն դավադրությունը եղել է ներսից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ խունտան Ն. Փաշինյանի գլխավորությամբ սկսել էր վարկաբեկիչ հարձակումներն Արցախի ղեկավարության, գեներալիտետի, Արցախի հերոսների նկատմամբ, երբ Նիկոլը դավադիրներ էր փնտրում Արցախում (Ազատության հրապարակում կոչեր էին հնչում Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը ցխել, Նիկոլի կողքին, պետական միջոցառման ժամանակ նախագահին դիմում էին «պարոն մարզպետ», աշխատանքից ազատվեցին գեներալներ, Արցախի հերոսներ Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, քաղաքական հետապնդումներ սկսվեցին ու շինծու գործեր հարուցվեցին Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի, Արցախի հերոս Ս. Օհանյանի, գեներալ Յ. Խաչատուրովի նկատմամբ), երբ բանակում օպտիմալացում անվան տակ սկսվեցին կազմաքանդել ու կրճատել բանակային ստորաբաժանումները, բանակը պատրաստելով խաղաղության, թշնամու ամենօրյա սպառնալիքների առկայության պայմաններում, դեռևս այն ժամանակ էր զգացվում, որ այս ամենից վատ հոտ է գալիս։ Դավադրության ուրվականը դեռ այն ժամանակ էր թևածում օդում և կույր պետք էր լինել, այս ամենը չտեսնելու համար, ու չզգալ դավադրության գարշահոտը, չնայած որոշ բարձրաստիճան պնակալեզների վնգստումներին, թե իբր "Ով Նիկոլին դեմ է` դավադիր է"։

2018թի ամռանը գրեցի, հետագայում 2019թ-ի հունիսին ևս մեկ անգամ գրեցի հետևյալը։

"Արցախը ոչ միայն Հայաստան է, այլև Հայաստանի ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է։ Արցախը նաև մեր ժողովրդի, մեր ազգի միասնության գաղափարական ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է։ Մոնթեն ասում էր.

"Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը"։

Բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ "Եթե սկզբից ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է ընկնում, ուրեմն դավադրությունը եղել է ներսից"։

Ներսը, տվյալ դեպքում Հայաստանն է։

Այդպես էլ եղավ։

Հայոց Միջնաբերդը դավաճանների ձեռքով հանձնվեց թշնամուն, և այսօր թշնամին իր արյունոտ թաթերն ու երախը մոտեցել է Զանգեզուրին, Մեղրիին, Գորիսին, Վարդենիսին, Սևանին, Սոթքին...

Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին։ Մեր երկիրը շարունակում է մնալ դավաճանական խունտայի ձեռքում։

Ժողովուրդ, ումի՞ց և ի՞նչ ենք սպասում։

Մեր աչքի առջև, մեր հայրենիքի 121 քաղաքների ու գյուղերի բնակիչները իրենց ձեռքով այրեցին սեփական օջախներն ու բռնեցին գաղթի ճամփան։ Կամ բոլորս պետք է դուրս գանք փողոց և օր առաջ ազատվենք դավաճանական խունտայից, կամ Դադիվանքի, Քաշաթաղի, Բերձորի, Ծիծեռնակավանքի, Հադրութի, Շուշիի հրդեհված տների կրակը մոտենալու է մեր օջախներն»:

Եթե սկզբից ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է ընկնում, ուրեմն դավադրությունը եղել է ներսից։ Երբ խունտան Ն. Փաշինյանի գլխավորությամբ սկսել էր...

Опубликовано Анушаваном Даниеляном Вторник, 1 декабря 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ