News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.16
EUR
628.06
RUB
6.89
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մոտ 32 000 փախստականներ են ռուս խաղաղապահների օգնությամբ վերադարձել Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

«Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադառնում խաղաղ բնակիչները: Մեկ օրվա ընթացքում եւս 1244 մարդ է վերադարձել իրենց նախկին բնակության վայրեր: Խաղաղապահ գործողության ընթացքում արդեն ապահովվել է 31 917 փախստականի անվտանգ վերադարձը»,- հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:

Գերատեսչությունում նշել են, որ ռուս խաղաղապահներն օգնում են քաղաքացիներին անվտանգ տուն վերադառնալն, նրանց տրամադրում են մարդասիրական օգնություն: Վերականգնվում են նաեւ քաղաքացիական եւ ինժեներական ենթակառուցվածքների օբյեկտները:

«Ռուսական խաղաղապահ ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել են պաշտպանության նախարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրագործումը
Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համապատասխանեցման եւ համատեղ կառուցողական աշխատանքի կարեւորությունը․․․
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նիստը կարող է անցկացվել մոտ ապագայում
«Անաչառ եւ պատասխանատու օժանդակությունը ԼՂ կարգավորման գործընթացին եղել եւ մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն Անդրկովկասում...
Բաքվում ԱՄՆ դեսպան. Ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը
ԱՄՆ դեսպանը շնորհավորել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման» կապակցությամբ, շեշտել կայուն խաղաղության հաստատման կարեւորությունը տարածաշրջանում...
Արտակ Թովմասյան. Կոմունիկացիաների ապաարգելափակումը տարածաշրջանում լուրջ խնդիրներ կստեղծի Հայաստանի համար
«Տնտեսական խնդիրներ կլինեն` անկախ նրանից, թե ով կգա իշխանության...
ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
ՀՀ զինված ուժերի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով եւ կատարում առաջադրված խնդիրները...
Պուտին. Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է
Նրա խոսքով՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել, որպեսզի կանգնեցնի Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ