News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԼՂ հակամարտության կարգավորման ձեւաչափ պետք է ընտրեին Հայաստանն ու Ադրբեջանը, հենց դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների կազմը եւ այն, թե ինչու ԼՂ հարցով Իրանի ծրագրին ուշադրություն չհատկացրեցին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այժմ պետք չէ մտածել այն մասին, թե ով եւ երբ հասցրեց կամ չհասցրեց օգնել կարգավորմանը: Ընդգծեմ եւս մեկ անգամ՝ ձեւաչափը պետք է ընտրեին Ադրբեջանն ու Հայաստանը: Հենց դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների կազմը: Եվ ոչ մի փորձ չի եղել դա անել Իրանի կամ Թուրքիայի հաշվին: Այժմ կարեւոր է մտածել, թե ինչպես ավարտին հասցնել բոլոր պայմանավորվածությունները եւ առճակատման տարածաշրջանը դարձնել համագոյակցության, իսկ ավելի լավ կլինի՝ բարիդրացիության եւ համագործակցության տարածաշրջան»,-ասել է նախարարը Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու Իրանի խաղաղ ծրագրին ուշադրություն չհատկացրեցին: 

«Լեռնային Ղարաբաղի դեպքում մենք առաջնորդվել ենք արյունահեղությանը վերջ դնելու ձգտմամբ: Հակամարտության կողմերը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, հետաքրքրություն են հայտնել դա անել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Այստեղ «հետին» միտք չկա: Ի դեպ, ես չեմ հիշում, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում իմ գտնվելու տարիների ընթացքում իրանցի իմ գործընկերների հետ շփումների ժամանակ հետաքրքրություն առաջանա Ղարաբաղի թեմայի հանդեպ եւ անդրադարձ կատարվի մեր խորհրդակցությունների կամ բանակցությունների ժամանակ»,-հավելել է Լավրովը:

Նա նշել է, որ Իրանի մտահոգությունը հասկանալի է, քանի որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը կանդրադառնա Իրանի տարանցիկ շահերի վրա:

«Հակամարտության վերջնաարդյունք պետք է լինի ամբողջ տարաշաշրջանում հարաբերությունների կարգավորումը: Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ հստակ արձանագրված են մագիստրալ ուղղությունները, որոնք կային նաեւ հակամարտության թեժ փուլում առաջացած իրանական նախաձեռնության մեջ»,-հստակեցրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ