News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադին, որը նաեւ նախկինում բրիտանական ներդրումային բանկիր էր, սպառնում է հնարավոր դատավարություն եւ Բրիտանիայի քաղաքացիության կորուստ, երբ մայրաքաղաքի ոստիկանությունը սկսել է նախնական հետաքննություն պնդումների շուրջ, որ նա, իբրեւ, հրահրել եւ խրախուսել է ահաբեկչական գործողությունները երկրում տասնամյա քաղաքացիական պատերազմի ժամանակ, գրում է The Times-ը:

45-ամյա Ասադը, որը սովորել է Լոնդոնի Թագավորական քոլեջում, ժամանել էր Սիրիա Բաշար Ասադի հետ 2000 թվականին ամուսնությունից հետո:

Քննությունը պնդում է, որ Ասադը մեղավոր է ահաբեկչությունը խրախուսելու մեջ Սիրիայի զինված ուժերին հրապարակավ աջակցելու միջոցով:

Կարող է տրամադրվել Ինտերպոլի «կարմիր» ծանուցումը, ինչը նշանակում է, որ նա չի կարող դուրս գալ Սիրիայի սահմաններից առանց ձերբակալվելու:

Քննության կապակցությամբ լուրջ հավանականություն է ի հայտ գալիս, որ Ասադը կարող է հայտնվել ՆԳՆ հսկողության ներքո եւ զրկվել իր բրիտանական քաղաքացիությունից:

«Մենք կարող ենք հաստատել, որ Լոնդոնի ոստիկանության ռազմական հանցագործությունները հետաքննող բաժինը ստացել է ուղղորդում 2020 թվականի հուլիսի 31-ին տեւական սիրիական հակամարտության կապակցությամբ: Ներկայում այդ ուղղորդումը սպաների կողմից գնահատվում է՝ որպես ռազմական հանցագործություն»,-հայտարարել են Լոնդոնի ոստիկանության մամուլի ծառայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ