News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ինքը էնքան անտեղյակ մարդ է, էնքան է ատում Ղարաբաղն ու Շուշին, որ չգիտի` Շուշիում ինչ ներդրումներ են արվել, ու խոսքը իմ մասին չի ընդհանրապես: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Շուշիում ներդրումներ չեն արել, «միայն մի օիլիգարխ է տուն կառուցել, այն էլ խաբել են, կամ էլ չեն խաբել»

«Դե ես  ինչ ասեմ, էդ մարդը հոգեկան հիվանդ է, բուժման կարիք ունի, ինձ ո՞վ պետք է խաբի: Ինքը էնքան անտեղյակ մարդ է, էնքան է ատում Ղարաբաղն ու Շուշին, որ չգիտի` Շուշիում ինչ ներդրումներ են արվել, ու խոսքը իմ մասին չի ընդհանրապես: Շուշիում ներդրումներ են արել Կոնստանտին Մանուկյան, Սարգիսով եղբայրներ, ՌԴ-ից Կարո կար, նա թանգարան սարքեց, Կարապետյան Սամվելն է ներդրում արել…Շուշիի քաղաքապետը հատ-հատ կասի` ովքեր են եկել, ինչ ներդրումներ են արել Շուշիում ու բոլորը դրսից եկած մարդիկ են, ինչի են վիրավորում էդ մարդկանց: Ինքը տեղյա՞կ է ընդհանրապես, որ Շուշիում էլ դպրոցներ են կառուցվել էլ մանկապարտեզներ են կառուցվել,  խաղահրապարակներից մեկը ես եմ կառուցել, սպորտդպրոց եմ կառուցել: Ինքը գնում գյուղերում խեղճուկրակ ժողովրդին խաբում է  ու հերթական անգամ Ղարաբաղին նվիրյալ մարդկանց վարկաբեկում է: Ինչ է, վատ բան ենք արել, որ տուն ենք կառուցել, ներդրում ենք արել, եթե խաբել են նույնիսկ, դա ասելու բա՞ն է»,- ասաց նա:

 Հայրապետյանը նշեց, որ իր համար  լավագույն Բադեն-Բադենն էլ, հունական կղզիներն էլ եղել է Շուշին, Ղարաբաղը:

«Հիմա էս մարդը փորձում է իր հանցագործությունները բարդել ուրիշ մարդկանց վրա: Էդքան մարդ եկել ներդրում են արել, հիմա էդ բոլոր մարդկանց խաբել, բերել են, որ ներդրումներ անե՞ն: Այնպիսի հյուրանոցային համալիրներ, ռեստորաններ կան, որ  նույնիսկ Հայաստանում չի եղել նման: Նռան այգիներ եմ ունեցել 120 հեկտար, աշխատեղ են ունեցել, բիզնես եմ ստեղծել, էդ էլ են ինձ խաբել: Կլասիկ դավաճանը էլ ո՞նց կարա լինի, դա միտումնավոր անում է, որ որեւէ մեկը ներդրում չանի: Երկու բան է ինքը անում` մեկ խաբում է գյուղացի ժողովրդին, որ ներդրումներ չեն արել, մյուսն էլ ասում է, որ էլ ներդրումներ չանեն: Մի օր պատերին է խփում, մի օր աասֆալտին է փռում, մի օր սեփականությունն է խլում, էլ ով կգա, ներդրում կանի»,- հավելեց  նա:

Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի մարզ այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադառանալով Շուշիի մաիսն իր աղմկահարույց հայտարարությանը, ասել էր, որ ձեւի առումով է սխալ թույլ տվել, սակայն բովանդակության առումով սխալ թույլ չի տվել եւ Շուշիում ներդրումներ չեն եղել, այլ արտասահմանյան երկրներում են «նախկիները» իրենց տները կառուցել:

Մի քաղաքացու դիտարկմանը, թե Ռուբեն Հայրապետյանն է այնտեղ տուն կառուցել, Փաշինյանը արձագանքեց. «Հա, ճիշտա, մի օլիգարխի, խաբել, տարել են, էնտեղ տուն սարքել են տվել, կամ էլ չեն խաբել, չգիտեմ: Էս ա իրողությունը»:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ