Գլխավոր դատախազության շենքի մոտից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ակցիայի 14 մասնակից:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշենք, որ դատախազության շենքի մոտ ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։