News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախի Գերագույն դատարանը մայիսի 31-ին ժամը 17:00-ին հրապարակել է որոշում, համաձայն որի Հավեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին ԱՀ Ազգային Ժողովի 2021թ. փետրվարի 4-ի որոշումը ճանաչվել է հակասահմանադրական։ «Ապառաժ»-ը  ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանից հետաքրքրվել է, թե ինչ ընթացք է ստանալու այդ որոշումը:

Ի պատասխան պատգամավորը նշել է, որ Սահմանադրական դատավարության մասին ԼՂՀ օրենքով սահմանված կարգով տվյալ վճիռը բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մայիսի 31-ի ժամը 17:00-ից:

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի վճիռը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն։

Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Ըստ այդմ, Դավիթ Գալստյանին հարցրինք, արդյո՞ք դատարանի որոշումը ժամանակավրեպ չէ:

«Ժամանկաավրեպ չէ, քանի որ ԱԺ երեք խմբակցությունների դիմումը վերաբերում էր ԱԺ համապատասխան որոշման սահմանադրականությանը: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա եթե Հաշվեքննիչ պալատի նախագահը 7-օրյա ժամկետում հետ չի վերցնում դիմումը, ապա նրա լիազորությունները համարվում են դադարեցված, որի մասին հայտարարում է ԱԺ նախագահը: Բայց քանի որ մայիսի 31-ին ժամը 17:00-ին հրապարակված դատավճռով Աժ փետրվարի 4-ի որոշումը ճանաչվել է հակասահմանադրական, ուստի ԱԺ նախագահը պարտավոր է Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հայտարարություն տարածել հիմք ընդունելով դատարանի որոշումը, այլ ոչ թե նրա դիմումը, որի հետ վերցնելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է»,- նշել է պատգամավորը։

Դավիթ Գալստյանն ավելացրել է, որ իր ունեցած տեղեկություններով ԱԺ նախագահը, անտեսելով դատարանի որոշումը, փորձում է առաջնորդվել ԱԺ կանոնակարգ օրենքով և Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունների դադարեցման հիմք ընդունել աշխատանքից ազատման դիմումը:

«Օրենսդիր մարմնի ղեկավարը պարտավոր է առաջնորդվել օրենսդրությամբ, այլ ոչ թե այս կամ այն նեղ շրջանակների շահերի սպասարկմամբ»,- խոսքը եզրափակել է Դ Գալստյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ