News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիներն ուժեղացված ինժեներական աշխատանքներ են իրականացնում Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Արավուս համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Մոտ մեկ շաբաթ է՝ ինտենսիվ շինարարական աշխատանքներ են իրականացնում։ Մեզնից ադրբեջանցիները հեռու են մոտ 700 մետրով»,- նշեց նա։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ այդ աշխատանքներում ներգրավված է մոտ 300 ադրբեջանցի։

Ա.Հովսեփյանը հավելեց, որ պատերազմից հետո GPS համակարգով ադրբեջանական կողմին է անցել արավուսցիներին պատկանող մոտ 64 հեկտար հողատարածք, որտեղ կային արտեր և արոտավայրեր, դրանցում  այժմ ադրբեջանական դիրքեր են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ