News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ եւ՛ Առողջապահության եւ՛ Պաշտպանության նախարարություններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանը:

«Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանին: Բարոկամերաները, որոնք դուք տեսնում ենք նկարում, նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար:

Դրանք վաճառվել են երկրից դուրս. 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել:

Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»,-հայտնել է նա:

Հիշեցնենք՝ այս իշխանությունների նորամուտին Մայք Սարյանն անգամ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, և դեռ այդ օրերին գործադիրի ղեկավարը համոզմունք էր հայտնել, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցություն կձևավորվի, ինչը կնպաստի առողջապահության ոլորտում բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը: Ի դեպ, բարերարը Փաշինյանի հետ հանդիպման էր եկել դստեր, մոր, եղբոր և քույրերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ