News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ`տարածքային ամբողջականության, միջազգային իրավունքի սկզբունքների հարգման, սահմանների անխախտելիության սկզբունքի հիման վրա։ Այս մասին Մինսկում ԱՊՀ ԱԳՆԽ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Բայրամովը նաեւ ասել է, որ Ադրբեջանը հակված է կատարելու եռակողմ հայտարարություններից բխող պարտավորությունները, ներառյալ՝ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման վերաբերյալ պայմանավորվածությունները, վստահություն հայտնելով, որ հաղորդակցության բացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին եւ կամրապնդի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային նախագծերում:

Դիվանագետն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղապահների ջանքերին, այդ թվում՝ ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնի գործունեությանը:

Բայրամովը հանդիպման մասնակիցներին չի տեղեկացրել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին:

Նրա խոսքով՝ «հակամարտությունը մնացել է անցյալում, եւ այժմ հիմնական նպատակը ազատագրված տարածքների վերականգնումն ու նախկին ներքին տեղահանվածների վերադարձն ապահովելը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին. Անդրանիկ Քոչարյան
Գլխավորը զեկույցի որակն է, որ նա որեւէ մեկի մոտ չթողնի հարցեր: Իսրայելում եղել են նման զեկույցներ, որ օրինակ տեւել են...
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում...
Ռուսաստանը կարող է փորձել վերակենդանացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. փորձագետ
Ռուսաստանը խաղաղապահներին պահում է Ղարաբաղում...
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Ամենաշատ