News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են Լաչինում զորավարժություններ սկսելու մասին։

«2021թ. ցամաքային զորքերի պատրաստման պլանի համապատասխան՝ Լաչինում հոկտեմբերի 19-ից մեկնարկել են ադրբեջանական բանակի հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններն անցկացվում են տեղանքում, տեղանքի քարտեզներով եւ մակետներով՝ կապի միջոցների լայն կիրառմամբ։ Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում կստուգվի ցամաքային զորքերի փոխգործակցությունն այլ զորատեսակների հետ՝ կառավարման արդիական մեթոդների կիրառմամբ»,- տեղեկացնում են ԶԼՄ-ները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ