News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Girs in Night» շարժումը բոյկոտել է բարերն ու գիշերային ակումբները Բրիստոլում, Նոթինգհեմում, Մանչեսթերում եւ բրիտանական քառասուն այլ քաղաքներում՝ կանանց խմիչքների մեջ թմրանյութերի ավելացման՝ հաճախակի դարձող դեպքերից հետո, հաղորդել է Daily Mail-ը:

Բացի բարերը բոյկոտելուց, ակտիվիստները արշավ են սկսել Instagram-ում՝ բարձրացնելու խնդրի մասին իրազեկվածությունը:

«Չորեքշաբթի օրերին բարեր սովորաբար ավելի քան 3000 մարդ է գալիս, իսկ այժմ վաճառվել է ընդամենը 60 տոմս: Շատ ուրախ ենք, որ մարդիկ իսկապես լուրջ են վերաբերվում դրան: Մենք ցանկանում ենք դեմ հանդես գալ գիշերային ակումբների սեփականատերերին եւ միջոցառումների կազմակերպիչներին՝ ասելով, որ նրանք իսկապես քիչ ջանքեր են գործադրում», - ասել է արշավի կազմակերպիչներից Պետրա Միրոշեւիչ-Սորգոն։

Ոստիկանությունը նշում է, որ միայն 2021 թվականի սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին արդեն արձանագրվել է չարագործների կողմից ալկոհոլի մեջ թմրամիջոցներ խառնելու առնվազն 198 դեպք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ