News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Օրերս համացանցում ակտիվորեն  տեղեկություն է տարածվում այն մասին, որ ռուսաստանաբնակ հայազգի հայտնի հումորիստ և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը իբր ապտակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդուն, ով ցանկացել է Քոմեդի Քլաբ հեռուստահաղորդմանը ներկայացված լինել հատուկ հյուրի կարգավիճակում և խոսք ասելու հնարավորություն ստանալ: 

Գարիկ Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում իրեն հատուկ հումորով հերքեց այդ տեղեկությունները՝ ասելով. «Լսել էի այդ անհեթեթ սուտը, ինչպես նաև պարզվել է, որ պարտքով փող եմ տվել Իլոն Մասկին, ինչպես նաև պարտության եմ մատնել շախմատիստ Մագնուս Կարլսենին: Կներեք, չեմ կարող երկար խոսել, Ինդոնեզիայի աշխարհագրական ասոցիացիայի նիստի եմ»:

Տպել
Ամենաշատ