News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով՝ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն այս պահին ինքնակամ գնում է Գորիսի քրեակատարողական հիմնարկ՝ կալանավորվելու համար։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, նախագահությամբ Սեւակ Համբարձումյանի, բեկանել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավով ազատ արձակելու որոշումը եւ կալանավորման որոշում է կայացրել։ Պաշտպանի խոսքով՝ Հովսեփյանի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի։

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) եւ ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին եւ 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Այդ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս 3 անձ, նրանց թվում է նաեւ Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ