News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սրտաբանների եվրոպական միության European Heart Journal — Digital Health պարբերականում հրապարակված հետազոտության համաձայն՝ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկն ավելի փոքր է մարդկանց շրջանում, որոնք քնում են 22:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում: Ավելի վաղ կամ ուշ քունը կարող է խախտել կենսաբանական ռիթմերն ու դառնալ առողջական խնդիրների պատճառ:

Այդ մասին գրում է «Վոկրուգ սվետա» ճանաչողական պորտալը՝ հղում անելով EurekAlert-ին:

Հետազոտության մեջ վերլուծվել են ավելի քան 88 026 մարդու տվյալներ, որոնց միջին տարիքը կազմել է 61 տարեկան: Քնի մեկնարկի եւ արթնանալու մասին տվյալները հավաքագրվել են յոթ օրվա ընթացքում ձեռքի աքսելերոմետրի միջոցով: Կամավորների առողջության դիտարկումները շարունակվել են միջինում 5,7 տարի: Այդ ժամանակահատվածում 3,6 տոկոսի մոտ ախտորոշվել են սրտանոթային հիվանդություններ:

Հետազոտողները վերլուծել են կապը քնելու ժամի եւ սրտանոթային իրադարձությունների միջեւ, եւ բացահայտել, որ սրտանոթային հիվանդությունների ռիսկը բարձր էր 25 տոկոսի մոտ, որոնք գնացել են քնելու կեսգիշերն անց: 23:00-ի եւ կեսգիշերի միջակայքում քնող մարդկանց շրջանում ռիսկը բարձր էր 12 տոկոսով, իսկ 22:00-ից շուտ քնողների շրջանում՝ 24 տոկոսով: Ընդ որում՝ կանայք տուժել են սխալ քնից ավելի շատ, քան տղամարդիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ