News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելում Վեյցմանի ինստիտուտից գիտնականները բացահայտել են բույրը, որը նյարդայնացվում է կանանց եւ միաժամանակ հանգստացնում տղամարդկանց: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances պարբերականում, գրում է Լենտա.Ռու-ն:

Մասնագետները բացահայտել են, որ մարդու մարմինն արտադրում է հեքսադեկանալ: Այդ միացությունը կարող է պարունակվել մարդկանց շնչառության եւ կղանքի մեջ, եւ կարող է տարբեր կերպ ազդել կանանց ու տղամարդկանց վրա:

Գիտափորձում մասնակցել է 21-34 տարեկան 127 կին եւ տղամարդ: Նրանց առաջարկել են խաղալ առցանց խաղ՝ նախապես զգալով մեխակի յուղի բույրը: Մասնակիցների կեսի համար այդ յուղի մեջ ավելացրել են հեքսադեկանալ: Արդյունքում կայանք խաղի մեջ ագրեսիվ վարք են դրսեւորել, մինչդեռ տղամարդիկ արձագանքել են խաղի մեջ տեղի ունեցածին ավելի հանգիստ:

Գիտափորձի մասնակիցների ուղեղի МРТ-հետազոտությունը հաստատել է, որ կանանց շրջանում հեքսադեկանալը մեծացնում է նեյրոնների ակտիվությունն ագրեսիայի կենտրոններում, իսկ արական սեռի ներկայացուցնիչների մոտ ընդհակառակը՝ կրճատում: Այժմ գիտնականները մտադիր են պարզել այդպիսի տարբեր արձագանքի պատճառները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ