News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեպրեսիան, տագնապը եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը կարող են առաջանալ սրտի հիվանդություններից հետո, ներառյալ սրտային անբավարարությունը, կաթվածն ու նոպան, նշել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) գիտնականները, գրում է Լենտա.ru-ն՝ հղում կատարելով Eat This! Not That!-ին։

Նրանց խոսքով՝ այսօրվա դրությամբ պարզել դեպրեսիայի գլխավոր պատճառներն ահնհար է։ Հետազոտողները կարծում են, որ ընկճված վիճակը կարող է առաջանալ կենսաբանական, բնապահպանական եւ հոգեբանական գործոններից։

Հոգեբույժ Մարկ Փոլակը (Mark Pollack)  դեպրեսիայի հիմնական ախտանշաններ է համարում թախծի մշտական զգացողությունը կամ անհանգստությունները, զբաղմունքներից հրաժարվելը, որոնք մինչ այդ բավարարվածություն էին առաջացնում, գրգռվածությունը, անքնությունը, ախորժակի բացակայությունը կամ չափից շատ ուտելը, ստամոքսի ցավը, գուղձը կոկորդում, կենտրոնացման, հիշողության կամ որոշումների կայացման հետ կապված խնդիրները, մշտական հոգնածության, մեղքի, անպիտան լինելու կամ անզորության զգացողությունը։

«Մարդիկ կարող են նախատրամադրված լինել դեպրեսիայի հանդեպ մի շարք գործոնների պատճառով, ներառյալ ուղեղի գործառույթների փոփոխությունները, ընտանեկան անամնեզը, սթրեսային կենսական իրադարձությունները, անբարենպաստ սոցիալական խնդիրները, օրինակ՝ աղքատությունը, ինչպես նաեւ բժշկական խնդիրները»,- ավելացրել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ