News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը Աշխաբադում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը որակել է որպես «դրական եւ բարեկամական», հաղորդում է Mehr-ը։

«ՏՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում ես դրական եւ բարեկամական հանդիպում ունեցա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։ Վերջին շաբաթների ընթացքում նախապատրաստվել ենք երկու երկրների միջեւ լավ հանդիպման…Համաձայնագիրն ունի տարբեր ասպեկտներ՝ համապատասխան երկու երկրների եւ երկու ժողովուրդների շահերին»,-ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը Instagram-ի իր էջում կատարած գրառման մեջ: 

Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահները պատրաստ են ընդլայնել համագործակցությունը տարանցման, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի եւ այլն ոլորտներում, ինչի շուրջ կողմերը պայմանավորվել են իրենց հանդիպումների ժամանակ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ