News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Դմիտրի Լեւիցկու (1735-1822)` ռուս կայսրուհի Եկատերինա 2-րդի (1729-1796) դիմանկարը, ինչպես նաեւ նրան գրված նամակը ջրծաղիկի դեմ պատվաստման առավելությունների մասին, MacDougall's աճուրդի տանը վաճառվել է 951 հազար ֆունտ ստերլինգ (1.26 մլն դոլար): Չորեքշաբթի կայացած ռուսական արվեստի ստեղծագործությունների աճուրդի արդյունքների մասին տեղեկությունը տեղադրված է MacDougall's-ի կայքում։
Կոմս Պյոտր Ռումյանցեւին ուղղված նամակը գրվել է 1787 թվականի ապրիլի 20-ին։ Կայսրուհին կոմսին հայտնում է, որ անհրաժեշտ է իրեն վստահված գավառներում սկսել «ջրծաղիկի պատվաստման պրակտիկան, որը, ինչպես գիտենք, մեծ վնաս է հասցնում, եւ հատկապես` հասարակ ժողովրդի շրջանում»։

«Որպեսզի նման պատվաստումը համընդհանուր լինի, հարմարություն է նախատեսված, քանի որ գրեթե բոլոր գավառներում բժիշկներ կամ բուժողներ կան, եւ այն մեծ ծախսեր չի պահանջում», - գրում է Եկատերինա 2-րդը` խորհուրդ տալով բարձրացնել բժիշկների աշխատավարձը, ովքեր գիտեն, թե ինչպես պատվաստել:

Դեռեւս 1768 թվականին Եկատերինա 2-րդն առաջինն էր Ռուսաստանում, ով պատվաստվեց ջրծաղկի դեմ եւ պնդեց, որպեսզի գահի ժառանգորդ Պավել Պետրովիչը եւս պատվաստվի։ Այն ժամանակ պատվաստումն արվում էր վարիոլացիոն մեթոդով՝ կտրում էին առողջ մարդու ձեռքի մաշկը եւ այնտեղ տեղադրում հիվանդի կենսանյութը։ Պատվաստված մարդը սովորաբար թույլ կերպով հիվանդանում էր եւ իմունիտետ էր ստանում, բայց կային նաեւ ռիսկեր, որոնց մասին կայսրուհուն հայտնի էր։ Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ Եկատերինա 2-րդի ցուցաբերած քաջությունն ու վճռականությունը՝ պայքարելու հարյուրավոր միլիոնավոր կյանքեր խլած հիվանդության դեմ, հատկապես կարեւոր են COVID-19 համավարակի ժամանակ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ