News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբեր ամսին տեղեկացրել էինք, որ Հայաստանը կրկին ներդրումային խոշոր վեճի շեմին է: 2021 թվականի հոկտեմբերի 6-ին «Անսուր Ինվեստ» ՍՊ Ընկերության օտարերկյա ներդրողներ հանդիսացող Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացիների կողմից Հայաստանի Կառավարությանն է ուղարկվել ծանուցում առ այն, որ առկա է ներդրումային վեճ, որը վեցամսյա ժամեկտում չլուծվելու պարագայում վերջիններս պատրաստվում են դիմել միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ Հայաստանը խախտել է մի շարք միջազգային պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններ՝ ապահովելու օտարերկրյա ներդրումների իրավական պաշտպանությունը և անվտանգությունը:

Վեճի առարկան է հանդիսանում «Կասկադի» մոտակայքում՝ Անտառային փողոց հասցեում գտնվող գույքային միավորը, որը փաստացի հափշտակվել է օտարերկրյա ներդրողների տեղական գործընկերների կողմից, իսկ Հայաստանի իրավապահ մարմինները և դատարանները փաստացի օժանդակել են այդ շարունակական իրավախախտ գործելաոճին՝ թույլ տալով արդարադատության ակնհայտ մերժում, և էքսպրորիացիայի ենթարկելով օտարերկրյա ներդրումները՝ սկսած 2005 թվականից: Այսինքն, ավելի քան տասներեք տարի է, օտարերկրյա ներդրողները չեն կարողանում վերականգնել Հայաստանի կողմից խախտված՝ իրենց ներդրումային իրավունքները:

Ներկայումս վեճի առարկա վերոնշյալ գույքը Արդարադատության նախարարության կողմից հանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, ինչի մասին տեղեկանալով օտարերկրյա ներդրողները 2021 թվականի դեկտեմբերի 17-ին դիմել են Կառավարությանը պահանջով կասեցնել աճուրդը: Սակայն, աճուրդը և կատարողական վարույթը կասեցնելու փոխարեն պետությունն էլ ավելի է վատթարացրել իրավիճակը՝ խորացնելով առկա վեճը: Մասնավորապես, աճուրդը չկայանալուց հետո գույքի արժեքը էականորեն նվազեցվել է, և այն կրկին հանվել է աճուրդի: Ակներև է, որ վեճի առարկա այս գույքի վաճառքը պետք է անհապաղ դադարեցնել, քանի որ այն հանդիսանում է վեճի առարկա և դրա իրացումը հետագայում անխուսափելիորեն խնդիրներ է առաջացնելու նաև գնորդների համար:

Ներկայումս օտարերկրյա ներդրողների և Հայաստանի համապատասխան իրավասու մարմինների միջև բանակցությունները շարունակվում են: Չնայած որ բանակցությունները, փաստորեն, անարդյունավետ են, ներդրողներն, այնուամենայնիվ, նպատակահարմար են գտնում ամեն ջանք գործադրել վեճը հաշտությամբ լուծելու համար:

«Անսուր Ինվեստ» ՍՊԸ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ