News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունվարի 22–ի եւ 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50–ից 80 %-ով, սա կատաստրոֆա է։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, հանրային սննդի փորձագետ Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումներին, համաձայնի որի, հանրային վայրեր մուտք գործելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստումը, կա՛մ էլ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։

«Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգումներն իրավական հիմք չունեն, հետեւաբար  տուգանքները օրինական չեն եւ դրանք բողոքարկվելու են։

«Ոչ մի ռեստորան չի մուծելու տուգանքը։ Աշխատեք սովորական ռեժիմով»,– ասվում էր հայտարարության մեջ։

Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ կարճ ժամանակ անց հանրային սննդի ոլորտը ընդվզելու է այս սահմանափակումների դեմ, որովհետեւ այն ծանր հետեւանքներ է ունենալու ոլորտի վրա։

«Առողջապահության նախարարն էլ ընդունեց, որ քաղաքացին իր կամքով պետք է ցույց տա QR կոդը, եթե ցույց չի տալիս, ապա հանրային սննդի ոլորտի աշխատակիցները իրավունք չունեն QR կոդը սկանավորել։ Տեսչական մարմինը  շաբաթ եւ կիրակի օրերին 60–ից ավելի տուգանք է գրել, որոնք մեր համոզմամբ, օրինաչափ չեն եւ դրանք բողոքարկվելու են։  Հերթական ապօրինություններից մեկն էլ այն էր, որ տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ անելիս շրջում են ոստիկանների հետ, որոնք մոտենում են հաճախորդներին եւ պահանջում  պատվաստումը հաստատող սերտիֆիկատ։ Կառավարությանը զգուշացնում եմ, որ բիզնեսի հետ էդպես չեն խոսում, որովհետեւ բիզնեսը կընդվզի։ Երեկ Էկոնոմիկայի փոխնախարարին զգուշացրել եմ, որ եթե իրենք փորձեն խաղալ Առողջապահության նախարարի խաղը եւ չկանգնեն տնտեսվարողների կողքին, ապա իրենց էլ է սպասվում տնտեսվարողների զայրույթը»,– նշեց Աշոտ Բարսեղյանը։

Ըստ նրա՝ հունվարի 22–ից ուժի մեջ մտած սահմանափակումները ցույց են տվել, որ պատվաստված քաղաքացիների թիվը չի համապատասխանում պաշտոնապես հայտարարված թվերին։

«Առողջապահության նախարարությանը մնում է փողոցով մարդկանց հետեւից վազել ու պատվաստել, որովհետեւ իրենց գործիքակազմը սպառվել է, իրենք պարսիկներին պատվաստելուց բացի, այլ բան չեն արել, կամ էլ այն մարդիկ են պատվաստվել, որոնք դուրս չեն գալիս։ Պարզվում է, որ բնակչության նույնիսկ 20%-ը պատվաստված չէ, ինչպես հայտարարում է Առողջապահության նախարարությունը։ Կրկնում եմ, առավել շատ պատվաստվել են պարսիկները, հետեւաբար կարող եմ ասել, որ վակցինացիայի տուրիզմը Հայաստանում զարգացել է»,–  նկատեց Աշոտ Բարսեղյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ