News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

RWE-ն՝ խոշորագույն էլեկտրաէներգիա արտադրողն ու ռուսական գազի գնորդը Գերմանիայում, նախազգուշացրել է լուրջ հետեւանքների մասին իր բիզնեսի համար Ուկրաինայում պատերազմի սրման դեպքում՝ հավելելով, որ Ռուսաստանից էներգակիրների ներմուծման դադարեցումը մեծ հարված կհասցնի գերմանական արդյունաբերությանը, փոխանցում է Reuters-ը:

Ընկերությունը հայտարարել է, որ ընթացիկ ռիսկերը կառավարելի են, սակայն էսկալացումը «զգալի ազդեցություն կունենա մեր ակտիվների, պարտավորությունների, ֆինանսական վիճակի եւ շահույթի կամ վնասի վրա»:

Հրապարակելով իր վերջնական տարեկան արդյունքները՝ RWE-ն նաեւ հայտարարել է, որ ռուս գործընկերների հետ  նոր գործարքներ չի կնքի եւ որոշել է անհապաղ դադարեցնել բոլոր ոչ էներգետիկ հարաբերությունները ռուս գործընկերների հետ: «Սակայն, ցավոք, մենք պետք է նաեւ գիտակցենք, որ Եվրոպայում եւ, մասնավորապես, Գերմանիայում մեծ կախվածություն կա Ռուսաստանից, հատկապես՝ էներգակիրների մատակարարման հարցում»,- տարեկան մամուլի ասուլիսին ասել է գործադիր տնօրեն Մարկուս Կրեբերը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանից էներգիայի ներմուծման հանկարծակի դադարեցումը կհարվածի տնային տնտեսությունների ջեռուցման մատակարարմանը եւ լուրջ հարված կհասցնի նաեւ ռուսական գազից կախված գերմանական արդյունաբերությանը:

Ընկերությունը, որն էլեկտրաէներգիա է արտադրում վերականգնվող էներգիայից, ատոմային էներգիայից եւ գազից, հայտարարել է, որ էլեկտրակայաններ է փնտրում, որոնք կարելի է վերագործարկվել կամ ավելի երկար աշխատել՝ մատակարարումների հուսալիության ապահովման եւ ռուսական գազից Գերմանիային կախվածության նվազեցման համար:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում RWE ապրանքային դիրքերը մինչեւ 2023 թվականը 15 տերավատ/ժամ գազի մատակարարում են ներառում եւ 12 միլիոն տոննա կարծր ածուխ՝ մինչեւ 2025 թվականը: «Գազպրոմ»-ի հետ մեկ գազային պայմանագիր ներկայումս սպասման մեջ է, ասվում է հաղորդագրության մեջ:

RWE-ում հայտարարել են, որ չի բացառվում, որ պայմանագրով գործընկերներն անվճարունակ կդառնան Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելգորոդի երեխաները ռմբապաստարան կառուցելու հորդորով տեսաուղերձ են հղել նահանգապետին
Մեկ այլ տեսանյութում, որն ավելի վաղ թելեգրամյան ալիք էր ուղարկել մի կին բաժանորդ, երևում է՝ ինչպես է երեխան օդային հարձակման ազդանշանների տակ պառկած գետնին...
Լավրովը խոսել է Ուկրաինայի հարցով արեւմտյան երկրների ներկայացուցիչների հետ ոչ հրապարակային շփումների մասին
Կարծում եմ, որ այն գիտակցումը, որ կարելի է պարզապես թողնել այս իրավիճակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ, կարծես ոչինչ չի եղել, սխալ է...
Զելենսկին ակնկալում է, որ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները կսկսվեն հունիսին. բոլոր պայմաններն իրականացվել են
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան արդեն իրականացրել է այն ամենը, ինչ անհրաժեշտ էր բանակցություններ սկսելու համար...
Շոլցն Ուկրաինային խոստացել է IRIS-T-եր, հրթիռներ եւ զինամթերքներ
Շոլցն Ուկրաինային զինամթերքներ է խոստացել...
ԵՄ-ը մինչեւ հունիսի վերջ Կիեւին կվճարի 1,9 մլրդ եվրո
1,9 մլրդ եվրո Կիեւին...
Խարկովի մարզում մեկ օրում ռուսական գնդակոծություններից զոհվել է չորս մարդ, 11 հոգի վիրավորվել է
Վիրավորվել է 11 մարդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ