News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, դա չի ենթադրում, որ դատարանը կբեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Նշենք, որ դեռեւս մեկ տարի առաջ Սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչվել Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։ ՍԴ որոշումից հետո առաջին ատյանը արդարացրել էր երկրորդ նախագահին եւ մյուսներին՝ սահմանադրական կարգի տապալման դրվագով։ Այնուհետեւ Վերաքննիչ դատարանը նույնպես անփոփոխ էր թողել Սահմանադրական դատարանի կողմից կայացված այդ որոշումը, որից հետո ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել, ինչը վարույթ է ընդունվել։

«Իրավական տեսանկյունից ես որեւէ այլ որոշում չեմ տեսնում։ Վերաքննիչ դատարանի հարցադրումները նիստի արձանագրումները կան, ձայնագրություններ կան, որեւէ այլ իրավական որոշման տարբերակ ես չեմ տեսնում։ Թե ինչո՞ւ է վարույթ ընդունել, կդժվարանամ ասել, չի բացառվում, որ վարույթ է ընդունվել, որ ասի՝ այսպիսի բան էլ մի արեք, հակասահմանադրական հոդված է, այն վերջնական փակ է։ Եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել, ապա չի ենթադրվում է, որ կբեկանի, գուցե հարց է տեսել, որը պետք է վերահաստատի։ Ես կարծում եմ՝ հակասահմանադրական հոդվածով գործ չի կարող շարունակվել»,- ասաց Արամ Օրբելյանը։

«Ռ. Քոչարյանը եւ մյուսները» գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ