Սրանք ոստիկան չեն, սրանք ծառայում են Ադրբեջանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որն ոստիկանները նույնպես փորձեցին բերման ենթարկել:

Նա ցույց տվեց պատռված հագուստ՝ը ասելով. ««Սա փաստաբանի վիճակ չէ, ես ընդամենը այստեղ էի, որպեսզի օգնություն ցույց տայի ցուցարարներին, բայց ինձ էլ տապալեցին գետնին եւ սկեցին հարվածել: Դժվարանում եմ անկեղծ ոչինչ ասել, բոլորն էլ ճանաչում էին, ինքս էլ ներկայացել եմ, բայց սա փաստաբանի նկատմամբ վերաբերմունք չէ: Հիմա ես շարժվում եմ դեպի անհնազանդության մասնակիցների հետեւից: Ես ինքս ենթարկվել եմ տարբեր տեսակի բռնության ոստիկանների սմբակների հարվածների: Խնդիրն այն է, որ այստեղ հավաքված են Ադրբեջանին ծառայող ոստիկաններ»:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։

Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել նաև փաստաբան Կոչուբաեւին