News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տոկիոն նոյեմբերից կսկսի ճանաչել նույնասեռական հարաբերությունները՝ ներկայիս կանոնների վերանայումից հետո՝ դառնալով Ճապոնիայի ամենամեծ քաղաքը, որը նման որոշում է կայացնում։ 

Ճապոնիան G7-ի միակ երկիրն է, որը չի ճանաչում նույնասեռական միությունները, և նրա սահմանադրության մեջ ասվում է, որ «ամուսնությունը միայն երկու սեռերի փոխադարձ համաձայնությամբ է»:

Սակայն վերջին տարիներին ամբողջ երկրի տեղական իշխանությունները քայլեր են ձեռնարկել՝ ճանաչելու այդ հարաբերությունները՝ թեպետ օրինականորեն նման ճանաչումը չի տալիս նույն իրավունքները, ինչ ամուսնությունը, հայտնում է AFP-ն:  

Տոկիոյի Շիբույա թաղամասը 2015թ․ դարձել է Ճապոնիայում առաջին վայրը, որտեղ նույնասեռական զույգերին տրվել են խորհրդանշական «գործընկերության» վկայականներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ