News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախորդ տարի Սյունիքի մարզում արտակարգ ռեժիմով կառուցվեց  Տաթեւ-Աղվանի ճանապարհը, բայց երբ նախագծում էինք, չէինք  նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է տեղափոխվի  այդ հատված: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ճանապարհը ավելի շատ միջհամայնքային ու տուրիստական նշանակության  ճանապարհ էր նախատեսվել, դրա համար խնդիրներ են առաջացել: Կաշխատենք, որ ճանապարհը բերենք պատշաճ տեսքի, բայց մի բանում վստահ ենք, որ բոլոր նախագծերն իրականացնելու դեպքում կունենանք շատ ավելի լավ, շատ ավելի արագընթաց ճանապարհ, որը հետագայում նաեւ Հյուսիս-Հարավի կառուցելուց հետո կվերադառնա իր նախկին նշանակությանը: Հիմա մենք հանգամանքների բերումով Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում,  ինչը շատ կարեւոր ներդրում է նաեւ մարզի զարգացման առումով»,-ասաց նա:

Վարչապետը նաեւ խոստովանեց, որ Հյուսիս-Հարավի Շիրակի մարզ տանող ճանապարհի հետ կապված եւս խնդիր կա. «Բոլորդ եք տեսնում, որ ճանապարհն այնքան էլ հարմար չի, բայց ինչպես պայմանավորվել ենք,  պետք է ամեն ինչ անենք, որ Հյուսիս-Հարավի մի ուղղությունը օր առաջ շահագործման հանձնենք, որպեսզի դեպի Շիրակ գնալու ժամանակահատվածը էականորեն կկրճատվի: Սա շատ էական հարց է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Տաթեւ-Աղվանի ճանապարհի շտապ կառուցումը պայմանավորված էր նրանով, որ Գորիս-Կապան ճանապարհին կանգնած են ադրբեջանցիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ