News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Sunday Times թերթը Հայաստանի մասին հոդվածում («Հայաստան-որտեղից ծագել է կյանքը») հայկական արմատներ է վերագրել արքայադուստր Դիանային:

«Ի՞նչ ընդհանուր բան ունեն արքայադուստր Դիանան, Կասպարովը, Քարդաշյանը, Այվազովսկին, Ազնավուրը, Աբրահամը, Հասմիկ Պապյանը: Այդ հայտնի մարդկանց միավորում են արմատները: Նրանք բոլորն էլ հայեր են: Զարմանալի է, որ հայկական ազգային կապերն այդքան ամուր են եւ հրաշքներ են գործում: Հնարավոր է` Հայաստանը միակ օրինակն է, երբ սփյուռքի թվաքանակը գերազանցում է տեղացիների թվին: Հայաստանի բնակչությունը 3 միլիոն է, սփյուռքի թիվը` մոտ 7 միլիոն»,- ասվում է հոդվածում:

Նշենք, որ արքայադուստր Դիանայի հայկական արմատների մասին հիշատակվել է նաեւ նախկինում, որ նրա նախատատը եղել է հայուհի Հնդկաստանից, Էլիզա Քյուարկ (Գեւորգյան) ազգանունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ