News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մահացած Ջեմմա Նազարյանը Նոր Խարբերդ գյուղի բնակիչ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջեմմա Նազարյանի  համագյուղացիներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի:

61-ամյա Ջեմմա Նազարյանը Նոր Խարբերդ գյուղում ուներ հագուստի խանութ եւ այդ օրը գնացել էր իր խանութի համար գնումներ կատարելու։

«Ջեմմա տատիկը գյուղում հարգանք վայելող անձնավորություն է եղել: Ոչ ոք չի հավատում, որ կյանքով լի կինը կարող է նման ցավալի դեպքի զոհ լիներ»,- ասաց համագյուղացին:

Ջեմմա Նազարյանն ուներ մեկ որդի։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, որոնց անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, որոնց անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով որոնվում է 15 քաղաքացի։ Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է ստանալ 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Այսօր վաղ առավոտյան դեպքի վայր է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան դիմավորել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նշենք, որ առեւտրի կենտրոնի պայթյունի վերաբերյալ Արցախի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում գտնվող առեւտրի կենտրոնները փակ են, այդ թվում՝ «Փեթակը»։

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը հայտնել է, որ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհն ամբողջությամբ վերահսկվում է։ Նա նաեւ նշել է, որ գործ ունեն գերհրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում. «Ըստ էության հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է 46 հանցագործություն. գրանցվել է ընդամենը 8 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Կրակոցներ Արագածոտնում. վրանում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի. Կասկածյալին գտել են
Ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներով սպանությունը կատարելու համար…
Հովիվները վիճել են, վերցրել զենքն ու կրակել
Մասնավորապես, երեկ՝ ժամը 6-ի սահմաններում սարի վրա վրանի մեջ երկու հովիվ…
Երևանում ժամը 09:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 32 քաղաքացի
Նշենք, որ վաղ առավոտից մեկնարկել են բողոքի ակցիաները, որի ընթացքում…
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնեց դեպի Ստեփանակերտ
Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման...
290 վիրավոր, 7 մարդու կյանք հնարավոր չէր փրկել, կա 13 չճանաչված մարմին. Նոր մանրամասներ՝ Արցախի պայթյունից
Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»...
Ամենաշատ